ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի դեմ բողոքի ակցիաների ժամանակ 300 մարդ է ձերբակալվել
1 րոպեի ընթերցում

Ֆիլիպինների իրավապահ մարմիններն ավելի քան 300 մարդու են ձերբակալել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) 49-րդ գագաթնաժողովի դեմ բողոքի ակցիաների ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Philippine Daily Inquirer թերթը:
Պարբերականի տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել Մանիլայում և դրա մերձակա ագլոմերացիայում։ Մոտ 200 ոստիկան կանխել է ցուցարարների երթը դեպի Պասայ քաղաքում գտնվող Ֆիլիպինների միջազգային համաժողովների կենտրոն, որտեղ անցկացվում է գագաթնաժողովը։
Ինը մարդ ձերբակալվել է անմիջապես Մանիլայում՝ ոստիկանության հետ բախումների ընթացքում։ Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ իրավապահները փորձել են ակտիվիստներից առգրավել ձայնային ուժեղացուցիչներով կահավորված ավտոմեքենան։
Ցուցարարները բողոքում էին կառավարության աշխատանքային քաղաքականության, Pax Silica տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող այցի դեմ։
Ոստիկանությունից հայտնել են, որ ցուցարարները հատուկ հատկացված տարածքներից դուրս հանրահավաք անցկացնելու թույլտվություն չեն ունեցել, իսկ առգրավված ավտոմեքենան խոչընդոտել է երթևեկությանը։
ԱՍԵԱՆ-ի 49-րդ գագաթնաժողովն անցկացվում է Ֆիլիպիններում՝ նոյեմբերի 15-17-ը։