Աշխարհ

Կիմ Չեն Ընը հանձնարարել է արագացնել երկրում նոր ռազմածովային բազայի կառուցումը

2 րոպեի ընթերցում

Կիմ Չեն Ընը հանձնարարել է արագացնել երկրում նոր ռազմածովային բազայի կառուցումը

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության արևելյան ափին նոր ռազմածովային բազայի կառուցումը պետք է ավարտվի երկրի ղեկավարության սահմանած ժամկետներում։ Այս պահանջը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկայացրել է նոյեմբերի 11-ին շինհրապարակ կատարած այցի ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA)։

«Ժամանակակից ռազմածովային բազայի կառուցումը կարևորագույն նախագիծ է, որն անմիջականորեն կապված է պետության անվտանգության ապահովման և ծովային ինքնիշխանության պաշտպանության հետ։ Հետևաբար, այն պետք է անպայման ավարտվի կուսակցության կենտրոնական կոմիտեի սահմանած ժամկետներում՝ որակի պահանջվող չափանիշներին համապատասխան»,- ասել է երկրի ղեկավարը։

Շինարարությունն արագացնելու նպատակով նա կարգադրել է ավելացնել աշխատողների թիվը և ուժեղացնել ծրագրի իրականացման վերահսկողությունը։

Կիմ Չեն Ընդը կարևորել է ժամանակակից ռազմածովային համալիրի հնարավորինս արագ ստեղծումը, որը կդառնա երկրի ռազմածովային ուժերի կառավարման, մարտական պատրաստության և զարգացման կենտրոն։ Նրա գնահատմամբ՝ ծրագրի իրականացումը թույլ կտա ամրապնդել ԿԺԴՀ-ի ռազմածովային ուժերի ենթակառուցվածքները։

Ինչպես հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, ԿԺԴՀ առաջնորդն այցելել է նաև բազայի հարևանությամբ կառուցվող նոր բնակելի թաղամասեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում