Իրան

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցքի և երթևեկության տարանջատման համակարգի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի և Օմանի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քաթարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Իրանի միապալատ խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։

«Օմանի հետ պայմանավորվածության ենք եկել Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցքի և երթևեկության բաժանման համակարգի վերաբերյալ»,- ընդգծել է նա։

Ղալիբաֆը նաև շեշտել է, որ «Հորմուզի նեղուցի կարգավիճակը չի վերադառնա նրան, որը կար մինչև պատերազմը»։

Նրա խոսքով՝ այս դրույթը ձեռք բերված պայմանավորվածության մասն է՝ հանդիսանալով հակամարտության կարգավորման համար Թեհրանի ներկայացրած 7 պայմաններից մեկը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում