Մերձավոր Արևելք

Իրաքն արգելափակել է Telegram-ը՝ Հորդանանի նմանատիպ քայլից հետո

2 րոպեի ընթերցում

Իրաքն արգելափակել է Telegram-ը՝ Հորդանանի նմանատիպ քայլից հետո

Իրաքի լրատվամիջոցների և հաղորդակցության վարչությունը որոշում է ընդունել արգելափակելու Telegram հավելվածը երկրում՝ նշելով, որ ընկերությունը չի պահպանել համապատասխան պահանջները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրաքի լրատվական գործակալությունը (INA):

«Լրատվամիջոցների և հաղորդակցության վարչությունը որոշել է արգելափակել Telegram-ի մուտքը վարչապետի հրամանով…, քանի որ օպերատոր ընկերությունը չի պահպանել իրավական և կարգավորիչ պահանջները», - նշված է վարչության հայտարարության մեջ։

Վարչությունը պարզաբանել է, որ «օպերատոր ընկերությունը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հարթակում հրապարակված վիրավորական բովանդակությանն անդրադառնալու համար», որից հետո անհրաժեշտություն է առաջացել ձեռնարկել այս կարգավորող գործողությունը դրա դեմ՝ տրամադրելով 30-օրյա արտոնյալ ժամկետ՝ իր իրավական կարգավիճակը շտկելու համար։

Ավելի վաղ Telegram հավելվածի արգելափակման մասին է հայտնել Հորդանանի Հանրային անվտանգության վարչությունը՝ որպես թվային անվտանգության ամրապնդման, օգտատերերի պաշտպանության և թվային հարթակների օգտագործման հետ կապված ռիսկերի ու անօրինական գործողությունների նվազեցման ջանքերի մաս։ Ըստ հայտարարության՝ հաղորդագրությունների հավելվածը հարթակ է տրամադրում ծայրահեղականության, և կիբերհանցագործությունների տարածման համար, որը սպառնում է ազգային անվտանգությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում