Իրան

Իրանն ԱՄՆ ռազմակայանների մերձակայքի ամբարտակներն ու նավահանգիստները ռազմական թիրախներ կհամարի. Ղալիբաֆ

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄՆ ռազմակայանների մերձակայքի ամբարտակներն ու նավահանգիստները ռազմական թիրախներ կհամարի. Ղալիբաֆ

Իրանը ռազմական թիրախներ կհամարի ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմակայանների մերձակայքում ցանկացած ամբարտակ, նավահանգիստ և էլեկտրակայան՝ կիրառելով նույն այն տրամաբանությունը, որով ԱՄՆ-ն ղեկավարվում է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների հետ կապված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ մեկնաբանելով The New York Times թերթի հրապարակումը։

«Նոր կանոն. ցանկացած ամբարտակ, նավահանգիստ կամ էլեկտրակայան ամերիկյան կամ իսրայելական ռազմակայանի մոտ  կրկնակի նշանակության օբյեկտ է։ Մենք հետևողականորեն և անաչառորեն կկիրառենք հենց ձեր իսկ տրամաբանությունը», - գրել է նա X-ում:

Պաշտոնյան մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների «հաջորդ փուլին» նախապատրաստվելու մեջ։

Նոյեմբերի ի 16-ին The New York Times-ը, վկայակոչելով  փորձագետների, հայտնել է, թե Իրանի ամբարտակների և ջրամբարների ընդարձակ ցանցը կարող էր մասամբ կառուցվել  ստորգետնյա հրթիռային բազաների ապահովման համար, քանի որ այդ օբյեկտների դիրքը համընկնում է այն շրջանների հետ, որոնց այս տարի հարվածներ են հասցրել ԱՄՆ-ն և Իսրայելը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում