Միացյալ Նահանգներ

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 16-ին Եվրոպայում բնակվող կամ ճանապարհորդող ամերիկացիներին կոչ է արել բարձր զգոնություն ցուցաբերել մարդաշատ վայրերում, տոնական միջոցառումներում և տրանսպորտային հանգույցներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանատան տարածած զգուշացման մասին հայտնում է բուլղարական NOVA հեռուստաընկերությունը։

«Զգոն եղեք մարդաշատ հանրային վայրերում, տոնական միջոցառումներում և տրանսպորտային հանգույցներում։ Հետևեք տեղական լուրերին, խուսափեք ցույցերից և կատարեք տեղական իշխանությունների ցուցումները»,- նշված է դեսպանատան գրառման մեջ։ 

Զգուշացման համաձայն՝ մեծ հավաքներն ու հանրային միջոցառումները կարող են թիրախ դառնալ ահաբեկչական խմբերի և հանցագործների համար։ Հնարավոր թիրախների թվում նշվում են զբոսաշրջային վայրերը, Սուրբծննդյան տոնավաճառները, առևտրի կենտրոններն ու կրոնական կառույցները։

Դեսպանատունը նաև խորհուրդ է տվել նախապես ստուգել չվերթների կարգավիճակը և հաշվի առնել գործադուլների ու ցույցերի հետևանքով տրանսպորտային հնարավոր խափանումները։ Զգուշացումը վերաբերում է Եվրոպային ընդհանուր առմամբ և չի մատնանշում կոնկրետ երկրում հաստատված անմիջական սպառնալիք։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում