Միացյալ Նահանգներ

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում այցելել է MITRE կազմակերպություն՝ քննարկելու Հայաստանի և ամերիկյան առաջատար հետազոտական ու տեխնոլոգիական կառույցների համագործակցության հնարավորությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Քննարկել ենք Հայաստանի պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների ու մշակումների էկոհամակարգի ամրապնդումը՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության, տվյալների վերլուծության և առաջադեմ տեխնոլոգիաների ուղղություններով։

Անդրադարձել ենք միջազգային փորձի ներգրավմանը և պետական, գիտահետազոտական, համալսարանական ու մասնավոր հատվածների կարողությունների համադրմանը»,- գրել է Թադևոսյանը։

Նախարարի խոսքով՝ որպես հաջորդ քայլ դիտարկվել են Հայաստանի տեխնոլոգիական և պաշտպանական նորարարությունների ներուժի գնահատումը, առաջնահերթությունների սահմանումն ու փորձնական նախաձեռնությունների իրականացումը։

«Մեր նպատակն է ընդլայնել Հայաստանի հետազոտական և ինժեներական կարողություններն ու խթանել դրանց կիրառական նշանակությունը»,- նշել է նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում