Աշխարհ

RAYE-ը 11 անվանակարգով գլխավորում է «Գրեմմի-2027»-ի հավակնորդների ցանկը

1 րոպեի ընթերցում

RAYE-ը 11 անվանակարգով գլխավորում է «Գրեմմի-2027»-ի հավակնորդների ցանկը

ԱՄՆ ձայնագրման ակադեմիան նոյեմբերի 16-ին հրապարակել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 2027 թվականի հավակնորդների ցանկը։ Ամենաշատ՝ 11 անվանակարգում առաջադրվել է բրիտանացի երգչուհի RAYE-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակադեմիայի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ինը անվանակարգում առաջադրվել է իսպանացի երգչուհի Ռոզալիան։ Յոթական անվանակարգերում ներկայացված են Էլլա Լենգլին, Միրանդա Լամբերտը, Օլիվիա Ռոդրիգոն և Ֆիբի Բրիջերսը, իսկ վեցական՝ Բրունո Մարսը, Լեոն Թոմասը և Օլիվիա Դինը։

«Գրեմմի»-ի 69-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի 2027 թվականի փետրվարի 7-ին՝ Լոս Անջելեսի Crypto.com Arena-ում։ Հաղթողներին կորոշեն Ձայնագրման ակադեմիայի քվեարկող անդամները․ եզրափակիչ քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 10-ից հունվարի 7-ը։

Այս տարվա մրցանակաբաշխությանը մասնակցելու իրավունք են ստացել 2025 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 28-ը թողարկված ձայնագրությունները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում