Միացյալ Նահանգներ

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստից հետո

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստից հետո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը կկայանա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստից հետո։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կոմերսանտ»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հավելել է, որ բանակցություններին կմասնակցեն երկու երկրների մի քանի ներկայացուցիչներ։ Ուշակովը կոնկրետ անուն չի նշել։

Նոյեմբերի 18-ին բանակցություններ են տեղի ունեցել Վլադիմիրի Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև։ Ուշակովը հայտնել է, որ բանակցություններն անցել են բարեկամական մթնոլորտում։ Երկու պետությունների ղեկավարները քննարկել են միջազգային հրատապ հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցությունները։

ԱԽՏՀ գագաթնաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 18-19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում: Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում է ունենալու Չինաստանի առաջնորդի և ԱՄՆ նախագահի հետ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև լիարժեք բանակցություններ չեն նախատեսվում:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում