Մերձավոր Արևելք

Իսրայելը մտադիր չէ հեռանալ Սիրիայից, Լիբանանից և Գազայից, մինչև սպառնալիքները լիովին չվերանան

1 րոպեի ընթերցում

Իսրայելը մտադիր չէ հեռանալ Սիրիայից, Լիբանանից և Գազայից, մինչև սպառնալիքները լիովին չվերանան

Իսրայելն անորոշ ժամանակով կպահպանի վերահսկողությունն անվտանգության գոտիների նկատմամբ Գազայի հատվածում,  Լիբանանի հարավում և Սիրիայում՝ առկա սպառնալիքների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

«Իսրայելը չի հեռանա անվտանգության գոտիներից և չի փոխի դրանց սահմանները մինչև ՀԱՄԱՍ-ի վերացումը և Գազայի հատվածի ապառազմականացումը, «Հեզբոլլահ»-ի լիակատար  զինաթափումը Լիբանանի ամբողջ տարածքում և բոլոր ջիհադիստական սպառնալիքների վերացումը Սիրիայից կողմից», - նշել է Կացը, որի հայտարարությունը տարածել է նրա մամուլի ծառայությունը:

Բացի այդ, Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է, որ ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահ»-ի կամ սիրիական ջիհադիստական խմբավորումների կողմից ցանկացած հարձակում կհանգեցնի նրան,  որ Իսրայելն իր վերահսկողության տակ կվերցնի լրացուցիչ տարածքներ համապատասխան շրջաններում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում