Մերձավոր Արևելք

Սիրիան Իրաքին նավթի տարանցման երթուղի կտրամադրի

1 րոպեի ընթերցում

Սիրիան Իրաքին նավթի տարանցման երթուղի կտրամադրի

Սիրիայի կառավարությունն Իրաքի հետ կհամաձայնեցնի իրաքյան նավթի փոխադրման համար ցամաքային տարանցիկ երթուղին՝ նպատակ ունենալով մատակարարումները հեռացնել Հորմուզի նեղուցից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Սիրիայի ​Syrian Petroleum Company պետական նավթային ​ընկերության գլխավոր տնօրեն Յուսեֆ Քիբլավին։

«Ակնկալում եմ, որ բեռնատարներով իրաքյան նավթի արտահանումը Սիրիայի տարածքով կսկսվի մոտ ժամանակներս, երկու կառավարությունների միջև գործարքը գրեթե ավարտված է», - ասել է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։

Քիբլավին հույս է հայտնել, որ «նավթով բեռնատարների առաջին շարասյունը Սիրիա կժամանի հոկտեմբերի կեսերին»։

Օգոստոսի 29-ին Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդին համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է արագացնել Միջերկրական ծովի ափին Սիրիայի Բանիաս և Լիբանանի Տրիպոլի նավահանգիստների նիջոցով խողովակաշարերով նավթի մատակարարումների վերսկսման նախագծերի մշակումը։ Նա ընդգծել է, որ Իրաքի կառավարությունը «ձգտում է էապես մեծացնել հանրապետության արտահանման ներուժը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում