Աշխարհ

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

1 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք՝ չնայած ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածքի նկատմամբ Իսրայելի հավակնություններին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«Մեր ինքնիշխանությունը խախտելու կամ միջազգային իրավունքը ոտնահարելու ցանկացած փորձ կկասեցվի։ Գոլանի բարձունքները կմնան որպես սիրիական տարածք»,- հայտարարել է ալ-Շարաան։

ՄԱԿ-ը պնդում է, որ այդ բարձրավանդակը սիրիական տարածք է, որը գտնվում է իսրայելական ռազմական օկուպացիայի տակ, և 1981 թվականի բռնակցումը ճանաչել է անվավեր։

Ալ-Շարաան ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթն օգտագործել է՝ դատապարտելու Իսրայելի կողմից իր երկրին հասցված բազմակի հարվածները։

«Գրանցվել է 500 ավիահարված, ավելի քան 1200 ներխուժում և 300 ձերբակալություն։ Սա հակասում է այն միտումներին, որոնք մենք տեսնում ենք համաշխարհային մակարդակով», - ասել է Սիրիայի նախագահը։

Այնուամենայնիվ, ալ-Շարաան հույս է հայտնել, որ խաղաղության և անվտանգության հնարավորությունը բաց է նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել խաղաղության մեջ՝ արդար խաղաղության, որը պաշտպանում է բոլորի իրավունքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում