Աշխարհ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

1 րոպեի ընթերցում

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Թել Ավիվում ցուցարարները պահանջել են կառավարություն, որում ընդգրկված լինեն թե՛ հրեական, թե՛ արաբական կուսակցություններ։ Ոստիկանությունը ցրել է ճանապարհային երթևեկությունը արգելափակած ակտիվիստներին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Ձախակողմյան ակտիվիստները քաղաքով երթ անցկացնելիս փակել են ճանապարհները, ինչի հետևանքով ոստիկանությունը միջամտել է և ցրել հավաքը։ Ցուցարարները բախվել են ոստիկանության հետ։

Ընտրությունների անորոշ արդյունքը ստիպել է Նեթանյահուին և ընդդիմադիր կուսակցություններին փնտրել խորհրդարանական մեծամասնություն։ Ընդ որում՝ Իսրայելի արաբ բնակչությունը ներկայացնող կուսակցությունները կարող են վճռորոշ դեր խաղալ կոալիցիոն բանակցություններում։

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդել են, որ կառավարությունը, որում ընդգրկված կլինեն թե՛ հրեական, թե՛ արաբական կուսակցություններ, կարող է հիմք ստեղծել քաղաքական փոփոխությունների համար։

Իսրայելում խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կոալիցիա չի ձևավորվել։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում