Իրան

Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի արևելքում ամերիկյան MQ-9 ԱԹՍ խոցելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի արևելքում ամերիկյան MQ-9 ԱԹՍ խոցելու մասին

Իրանը հայտնել է, որ բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում հայտնաբերել և ոչնչացրել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Նշվում է, որ ըստ Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ հակաօդային պաշտպանության ուժերը շարունակում են հաջողությամբ ոչնչացնել հակառակորդի առաջադեմ անօդաչու թռչող սարքերը։ Գերատեսչությունը նշում է, որ ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում և ոչնչացվել հայրենական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։

Վերջին օրերին Իրանը պարբերաբար հայտնում է ամերիկյան ԱԹՍ-ներ խոցելու կամ անվնաս վիճակում վայր իջեցնելու մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում