ԱԽՏՀ գագաթնաժողովի մասնակիցները հորդորել են արհեստական բանականության կարգավորման համակարգ ստեղծել
1 րոպեի ընթերցում

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) տնտեսական գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել մշակել արհեստական բանականության կարգավորող շրջանակ, որը կապահովի այդ տեխնոլոգիաների անվտանգությունը՝ միաժամանակ խրախուսելով նորարարությունն այդ ոլորտում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է գագաթնաժողովում ընդունված շենժենյան կոնվենցիայում, որի ամբողջական տեքստը հրապարակվել է «Սինխուա» լրատվական գործակալությունը։
«Մենք կոչ ենք անում մշակել արհեստական բանականության կարգավորող շրջանակ, որը կապահովի պատասխանատվություն, անվտանգություն, հաշվետվողականություն, փոխադարձ հարմարվողականություն և միևնույն ժամանակ կխթանի նորարարությունը, ինչպես նաև կնպաստի արհեստական բանականության բաց, ներառական, համապարփակ և օգտակար զարգացմանը», - ասվում է փաստաթղթում։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը տեղի է ունենում Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը։ Այն ներառում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկիր։