Իրան

ԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

Իրանը և Թեհրանի հետ կապեր ունեցող հաքերները Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր կիբերհարձակումներ են իրականացրել ԱՄՆ-ի կենսական նշանակության ենթակառուցվածքների և տեղեկատվական ցանցերի դեմ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալինը։

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ նախարարը նման հայտարարություն է արել Կոնգրեսին ներկայացրած իր հայտարարության մեջ։

«2026 թվականի սկզբին Իրանի հետ հակամարտության մեկնարկից ի վեր իրանական պետական կիբերխմբավորումներն ու իրանամետ կիբերհանցագործները հարձակումներ են իրականացրել ԱՄՆ-ի կարևորագույն ենթակառուցվածքների ցանցերի դեմ»,- հայտարարել է նա։

Մալինի խոսքով՝ ԱՄՆ-ի տրանսպորտի, առողջապահության, ջրամատակարարման, էներգետիկայի և ֆինանսական ծառայությունների ոլորտներն ավելի ու ավելի հաճախ են դառնում իրանամետ ուժերի թիրախը։

Նախարարը չի հստակեցրել՝ արդյոք այդ կիբերհարձակումները կապված են անցած շաբաթ Microsoft ընկերության ծառայությունների և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության համակարգերի աշխատանքի զանգվածային խափանումների հետ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում