Քաղաքականություն

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ 

Բայրամովը նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը տնտեսական կապեր է բացել Հայաստանի հետ։ 

«Այսօր մենք հասել ենք դե ֆակտո խաղաղության։ Ավելին՝ միակողմանիորեն վերացնելով տարանցիկ սահմանափակումները՝ Ադրբեջանը նպաստում է դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների փոխադրմանը։ Մենք նաև երկկողմ առևտուր ենք հաստատել։ Ադրբեջանը Հայաստանին կանոնավոր կերպով մատակարարում է ռազմավարական նշանակություն ունեցող նավթամթերք՝ չնայած շուկաներում անկայունության աճին և այդ ապրանքների նկատմամբ միջազգային պահանջարկի մեծացմանը»,- ասել է Բայրամովը։

Նա հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են համատեղ հռչակագիր և նախաստորագրել խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

«Այս հռչակագրով երկու կողմերը հաստատեցին հակամարտության ավարտը և խաղաղ ու բարեկեցիկ ապագան համատեղ կերտելու իրենց կամքը»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում