Հայաստան

Գյումրիում մեկնարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների փորձագիտական խմբի 56-րդ նիստի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների փորձագիտական խմբի 56-րդ նիստի աշխատանքները

Գյումրիում նոյեմբերի 18-ից մեկնարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստի փորձագիտական խմբի աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ օրակարգը ներառում է մաքսային կարգավորման հետագա կատարելագործման և իրավակիրառ պրակտիկայի միասնական մոտեցումների ձևավորման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող արդիական հարցերի լայն շրջանակ։

«Մասնավորապես, նիստում անդրադարձ է կատարվել մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառմանը, տեղեկատվական փոխգործակցությանը, մաքսային ռիսկերի կառավարմանը, ապրանքների դասակարգմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցերի»,– նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ողջունելով փորձագիտական խմբին՝ ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանն ընդգծել է, որ մասնակիցների բարձր մասնագիտական մակարդակը, կառուցողական մտքերի փոխանակումը և մաքսային ծառայությունների կուտակած փորձը հնարավորություն կտան անցկացնել բովանդակալից քննարկումներ, գտնել փոխընդունելի լուծումներ և սահմանել գործնական մոտեցումներ, որոնք ուղղված կլինեն համագործակցության հետագա զարգացմանն ու մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում