Մարզեր

Սևան համայնքում բացվել է հեծանվային արահետ

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքում բացվել է հեծանվային արահետ

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում բացվել է «Երազանքի արահետ» անունը կրող հեծանվային երթուղին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հեծանվային արահետի բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, հեծանվասեր պատանիներ, դպրոցականներ և մեծահասակներ։ Գեղեցիկ տեսարաններով արահետը ձգվում է 6 կմ երկարությամբ։

Օրվա ամենասպասված իրադարձություններից է եղել հեծանվային արշավը, որը մեկնարկել է «Երազանքի այգուց» և պարեկների ուղեկցությամբ հասել մինչև «Երազանքի արահետ»։

Արահետը կահավորված է ուղղորդող ցուցանակներով, որոնք օգնում են հեծանվորդներին՝ հեշտությամբ կողմնորոշվել, ինչպես նաև ներկայացնում են հետաքրքիր տեղեկություններ Սևանի մասին՝ դառնալով յուրօրինակ ուղեցույց քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար։ Տեղադրվել են նաև հեծանվային հատուկ կանգառներ։

Հեծանվային մշակույթի ձևավորման և համայնքում նախաձեռնության իրականացման գործում ներդրում ունենալու համար «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ նախագահ Գոհար Մնացականյանը հուշանվերներ է հանձնել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանին, աշխատակազմի ԿՄՍԵ հարցերի բաժնի պետ Նարինե Հարությունյանին, հեծանվային սպորտի մարզիչ Արմեն Երիցյանին և  «SevanVELOtime» նախաձեռնության հեղինակ Հերմինե Անդրիկյանին։

Ծրագիրն իրականացվել է «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից՝ «The Stirling Foundation»-ի աջակցությամբ։ Ծրագրում իր ներդրումն է ունեցել նաև Սևան համայնքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում