Հայտնի են տնտեսագիտության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակակիրների անունները
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ծնված տնտեսագետներ Ռոբերտ Է. Հոլը և Մայքլ Վուդֆորդը հայտարարվել են որպես տնտեսագիտության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակակիրներ՝ մակրոտնտեսական կայունացման միկրոտնտեսական հիմքերի ուսումնասիրության համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հոլը ներկայացնում է Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանը, իսկ Վուդֆորդը՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը։
Մրցանակակիրների անունները հոկտեմբերի 12-ին հայտարարվել են Ստոկհոլմում՝ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայում։
«Դափնեկիրների աշխատանքը կայուն տեսական հիմք է ապահովել այն մոդելների համար, որոնք այսօր կիրառվում են ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերի և կառավարությունների կողմից։ Դրանց շնորհիվ մենք ավելի լավ ենք պատրաստված տնտեսության ցնցումներին արձագանքելու համար, ինչպիսիք են էներգետիկ ճգնաժամերը կամ տնային տնտեսությունների սպառման ծավալների հանկարծակի փոփոխությունները», - ասվում է տնտեսագիտության մրցանակի հանձնաժողովի նախագահ Ջոն Հասլերի հայտարարության մեջ։
Տնտեսագիտության մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1969 թվականին։ Այն Ալֆրեդ Նոբելի՝ 1895 թվականի կտակով սահմանված հինգ սկզբնական մրցանակներից չէ, այլ հիմնադրվել է Շվեդիայի կենտրոնական բանկի նախաձեռնությամբ։