Մարզեր

Ծաղկունքի կենտրոնական հատվածում իրականացվել են կառուցապատման ու բարեկարգման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Ծաղկունքի կենտրոնական հատվածում իրականացվել են կառուցապատման ու բարեկարգման աշխատանքներ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք գյուղի կենտրոնում իրականացվել են կառուցապատման ու բարեկարգման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի կենտրոնական հատվածի բարեկարգում, TUR-17» ենթածրագրի շրջանակներում իրականացվել են Ծաղկունք գյուղի կենտրոնական հատվածով անցնող ճանապարհի՝ 180 գծամետր  հատվածի երկաթբետոնե ճանապարհի և ավտոկայանատեղիի կառուցում: Միաժամանակ բարեկարգվել է գյուղում գտնվող այգին՝ լուսավորության ցանցի անցկացմամբ, կոմունալ հարմարություններով:

Սալիկապատվել է կենտրոնական հատվածից դեպի Սուրբ Հարություն եկեղեցի տանող ճանապարհը, անցկացվել է շուրջ 900 մետր ջրահեռացման համակարգ դեպի Հրազդան գետ:

«Աշխատանքների արդյունքում Ծաղկունքի կենտրոնական հատվածը ստացել է նոր տեսք, իսկ գյուղի փոքրիկներն արդեն ունեն իրենց  ժամանցն ու հանգիստը կազմակերպելու հարմարավետ ու անվտանգ միջավայր»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում