Հայաստան

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հոկտեմբերի 16-ին մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ին, իր ելույթում վստահեցրել է, որ հանքարդյունաբերության դերը համաշխարհային տնտեսության մեջ էականորեն փոխվում է և միայն պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ Հայաստանի խնդիրն ավելի շատ հանքաքար արդյունահանելը չէ, այլ որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալը։

Նա նաև ընդգծել է, որ երկրների մրցունակություն այսօր որոշվում է ոչ միայն բնական պաշարներով, այլ կանխատեսելի կարգավորումներով, կայուն հարկային միջավայրով, արդյունավետ պետական կառավարմամբ, ենթակառուցվածքներով և ներդրողի համար հասկանալի քաղաքականությամբ։

Մհեր Գրիգորյանը նշել է, որ կարևոր է շարունակել միջազգային չափանիշների ներդրումը և ոլորտի նկատմամբ վստահության ամրապնդումը և դրա համար պետք է օգտագործել Հայաստանի հանքային ներուժը այնպես, որ մեր երկիրը մրցունակ լինի ինչպես պաշարներով, այնպես էլ կառավարման և մասնագետների որակով, տեխնոլոգիաներով և պատասխանատու բիզնես մշակույթով

Mining Armenia Forum-ը անցկացվում 3-րդ անգամ և մեկ հարկի տակ է համախմբում հանքարդյունաբերության և հարակից ոլորտները։ Mining Armenia Forum-ին մասնակցում է ավելի քան 350 պատվիրակ աշխարհի 15 երկրներից։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում