Մարզեր

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Շիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Շիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքները

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ շարունակվում են «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ ծննդատան կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 49 միլիոն 822 հազար դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ 2026 թվականին ծրագրի իրականացման համար հատկացվել է 605 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվում է նաև Ախուրյան համայնքի «Հացիկի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի նոր շենքը։ Ծրագրի արժեքը 200 միլիոն 407 հազար դրամ է։ Ամբուլատորիայի շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2026 թվականին։ Նույն թվականին ծրագրի իրականացման համար հատկացվել է 115 միլիոն 200 հազար դրամ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին։

Շարունակվում են նաև Գյումրու թիվ 11 դպրոցի շենքի և մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի արժեքը կազմում է 834 միլիոն 98 հազար դրամ։ Վերանորոգման աշխատանքներ են իրականացվում նաև Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի միջնակարգ դպրոցում։ Ծրագրի արժեքը 168 միլիոն 889 հազար դրամ է։

Միաժամանակ ավարտվել են Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի և Ախուրյան համայնքի Ախուրիկի ամբուլատորիաների շենքերի կառուցման աշխատանքները։

2026 թվականին նախատեսվում է մեկնարկել նաև Նահապետավանի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում