1 րոպեի ընթերցում
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Այգեստան բնակավայրում կառուցվել է դպրոց։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ «Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2,4 միլիարդ դրամ։ Այն կառուցել է «Գրանդ Ալյանս» ընկերությունը»,-ավելացնում են ՀՏԶՀ-ից։