Մարզեր

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ վերանորոգվում է Մարտունիի թիվ 2 հիմնական դպրոցը

1 րոպեի ընթերցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ վերանորոգվում է Մարտունիի թիվ 2 հիմնական դպրոցը

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում և պետբյուջեի միջոցներով ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ վերանորոգվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցը։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Մարտունիի Ս․ Դարբինյանի անվան  թիվ 2 հիմնական դպրոցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 440 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսված է տանիքի, հատակի, սանհանգույցների, էներգամատակարարման, ջեռուցման, ջրամատակարարման համակարգերի վերանորոգում, նոր դռների տեղադրում, բացօթյա մարզահրապարակի կառուցում, այլ աշխատանքներ։ Արդեն իրականացվել է ընդհանուր աշխատանքների շուրջ 30-40 տոկոսը։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում