Մարզեր

Վարդաձոր գյուղում հիմնանորոգվում է 2 փողոց

1 րոպեի ընթերցում

Վարդաձոր գյուղում հիմնանորոգվում է 2 փողոց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 35-րդ փողոցի և Ալաշկերտ փողոցի 11-րդ նրբանցքի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդաձորի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն 864  հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Վարդաձորի 35-րդ փողոցի  և Ալաշկերտ փողոցի 11-րդ նրբանցքի ասֆալտապատում՝ 2760  քմ ընդհանուր մակերեսով, ջրահեռացման առուների կառուցմամբ։

Հոկտեմբերին մեկնարկած շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում, իրականացվել են շուրջ 90 տոկոսով։

Շինաշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում