Մարզեր

Ծովասար գյուղում հիմնանորոգվում է 4 փողոց

1 րոպեի ընթերցում

Ծովասար գյուղում հիմնանորոգվում է 4 փողոց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 5, 7, 8, 17-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Ծովասարի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 190 միլիոն 431 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է 5,7, 8,17-րդ փողոցների ասֆալտապատում՝ 12677 քմ ընդհանուր մակերեսով, ջրահեռացման առուների կառուցմամբ։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն, մեկնարկել են հոկտեմբերի սկզբներից և արդեն իրականացվել են շուրջ 45 տոկոսով։

Հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում