Հայաստան

Գևորգ Պապոյանն ակնկալում է, որ COP17-ի անցկացումը կնպաստի Հայաստանում նոր ներդրումների ավելացմանը

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանն ակնկալում է, որ COP17-ի անցկացումը կնպաստի Հայաստանում նոր ներդրումների ավելացմանը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այն կարծիքին է, որ Հայաստանում COP17 համաժողովի անցկացումը կնպաստի երկրի ներդրումային միջավայրի բարելավմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգ Պապոյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Այս օրերին բնապահպանությամբ հետաքրքրվող բոլոր մարդկանց ուշադրության կենտրոնում Հայաստանն է։ Ակնկալվում է, որ COP17-ի անցկացման օրերին մինչև 15 000 մարդ կայցելի Հայաստան։ Այս համաժողովի անցկացումը երկրի տեսանելիության մակարդակը բարձրացնելուն զուգահեռ նաև ներդրումային միջավայրը կլավարկի։ COP17-ի անցկացումը կնպաստի Հայաստանում նոր ներդրումների ավելացմանը»,- ասել է Գևորգ Պապոյանը։

Հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպումը (COP17): Համաժողովի շրջանակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչները քննարկում են կենսաբազմազանության պահպանությանն ու միջազգային համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում