Լիճքում հիմնանորոգվում է 2 փողոց
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Ա-3 թաղամասի 7 և 8-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 145 միլիոն 338 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Լիճքի Ա-3 թաղամասի 7-րդ և 8-րդ փողոցների ասֆալտապատում՝ 10342 քմ ընդհանուր մակերեսով, ջրահեռացման առուների կառուցմամբ։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն, մեկնարկել են հոկտեմբերի սկզբից և արդեն իրականացվել են շուրջ 40 տոկոսով։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։