Մարզեր

Ներքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոց

1 րոպեի ընթերցում

Ներքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոց

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի 6 փողոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Ներքին Գետաշենի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 229 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է Ներքին Գետաշենի 6 փողոցի ասֆալտապատում՝ 2100 գծամետր ընդհանուր երկարությամբ և 10500 քմ մակերեսով, որոշ փողոցներում՝ ջրահեռացման առուների կառուցմամբ։

Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են 4 փողոցում, իսկ մնացած երկուսում դրանք ընթացքի մեջ են։ Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Ծրագրի իրականացման արդյունքում Ներքին Գետաշենի Վերին Դուրան, Ներքին Դեմեր, Սուրբ Խաչ, Սուրբ Վարդան թաղամասերի 6 փողոցների բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհներից օգտվելու հնարավորություն կունենան։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում