Մարզեր

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

Շիրակի մարզում ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2026 թվականին իրականացվող՝ «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով նախատեսված բազկամարտի, հնգամարտի, հրաձգության, շախմատի և ֆուտզալի մարզային ընտրական փուլի մրցումները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետի աշխատակազմից, մարզաձևերի արդյունքներով հաղթող են ճանաչվել և սպարտակիադայի հանրապետական եզրափակիչ փուլում Շիրակի մարզը ներկայացնելու իրավունք են ստացել Ազատանի միջնակարգ դպրոցի բազկամարտի, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի հնգամարտի, Գյումրիի թիվ 8 միջնակարգ դպրոցի հրաձգության, Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի շախմատի և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի ֆուտզալի թիմերը։

Սպարտակիադայի համայնքային և մարզային փուլերին մասնակցել է Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 4200 աշակերտ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում