Սպորտ

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 35-ամյակը

1 րոպեի ընթերցում

Artur Aleksanyan

File name: HM2_6575.JPG
Artur Aleksanyan File name: HM2_6575.JPG

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին տոնում է ծննդյան 35-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր է, աշխարհի առաջնության քառակի չեմպիոն է, 7 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, 1 անգամ հաղթել է Եվրոպական խաղերում:

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին, Գյումրի քաղաքում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է Ալեքսանյանին` մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում