Սպորտ

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ

1 րոպեի ընթերցում

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում կայացել են երրորդ տուրի առաջին օրվա հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Ֆեներբախչե» - «Սլավիա Պրահա» խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2,  «Սաբահ»-ը զիջել է  «Բորուսիա Դորտմունդ»-ին 1:2 հաշվով:  «Ռոմա»-ն 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Սլովան Բրատիսլավա»-ի դարպասը, «Պորտու»-ն նվազագույն հաշվով պարտվել է «ՊՍՎ Էյնդհովեն»-ին, «Լիվերպուլ» - «Վիլյառեալ» գոլառատ խաղում 4:3 հաշվով հաղթել է անգլիական թիմը, «Մանչեսթեր Սիթի»ն հաղթել է ԱԵԿ-ին 5:1 հաշվով, «Նապոլի»-ն առավելության է հասել «Բուդյո-Գլիմտ»-ի նկատմամբ 4:3 հաշվով, ՉԼ գործող չեմպիոն ՊՍԺ-ն հաղթանակի է հասնել «Բարսելոնա»-ի նկատմամբ 4:2 հաշվով և «Շտուտգարտ» - «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Երրորդ տուրի մյուս խաղերը կկայանան հոկտեմբերի 21-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում