Սպորտ

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն այս օրերին Ալբանիայի Դուրես քաղաքում է, որտեղ ընթանում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և  Մ23 տարեկանների առաջնությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Արայիկ Հարությունյանն առաջնության շրջանակում հանդիպել է եվրոպացի գործընկեր ֆեդերացիայի ղեկավար Աստրիտ Հասանիի հետ։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը նաև հետևում է Հայաստանի հավաքականի անդամների ելույթներին և մասնակցում հայ մարզիկների պարգևատրման արարողություններին։

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում