Գեղարքունիքի մարզում կատարվել է 5178 հեկտար աշնանացան
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում են աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, արդեն կատարվել է 5178 հեկտար աշնանացան, որից 2800 հեկտարը՝ Վարդենիս, 950 հեկտարը՝ Գավառ, 900 հեկտարը՝ Մարտունի, 423 հեկտարը՝ Սևան և 90 հեկտարը՝ Ճամբարակ համայնքներում։
Կատարված ցանքերից 5163 հեկտարը կազմում են աշնանացան ցորենի, 15 հեկտարը՝ աշնանացան գարու արտերը։
«Նախորդ տարի Վարդենիս համայնքում փորձնական կարգով 1 հեկտարի վրա աշնանացան գարի էր ցանվել։ Եվ քանի որ բերքահավաքի ժամանակ արդյունքը եղել էր գոհացուցիչ, այս տարի տվյալ տնտեսությունում որոշեցին ընդլայնել աշնանացան գարու ցանքը։ Աշնանացանի աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի վերջ»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից։