Մարզեր

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր. պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ

1 րոպեի ընթերցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր. պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ Շիրակի մարզի Բյուրակն բնակավայրում ընթանում են ժամանակակից կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կրթական նոր հաստատությունը նախատեսված է 280 աշակերտի և մանկապարտեզի սանի համար։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, իսկ պետական ներդրման չափը կազմում է 1 միլիարդ 700 միլիոն դրամ։

Կրթահամալիրում ստեղծվում են նորագույն չափորոշիչներին համապատասխանող դասասենյակներ և լաբորատորիաներ, որտեղ որակյալ կրթություն ստանալու հնարավորություն կունենան Բյուրակն, Մեղրածատ և Ողջի բնակավայրերի երեխաները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում