Մարզեր

Ծովինար գյուղի նորաստեղծ թաղամասում խմելու ջրատար է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Ծովինար գյուղի նորաստեղծ թաղամասում խմելու ջրատար է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները «Ալվաղ» թաղամասում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինարի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը, գյուղի խմելու ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 595 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում նորաստեղծ «Ալվաղ» թաղամասում՝ 500 մետր երկարությամբ։

Սեպտեմբերին մեկնարկած շինարարական աշխատանքները իրականացվել են շուրջ 80 տոկոսով։

Ծրագրի իրականացման արդյունքում նորաստեղծ թաղամասի տնտեսությունները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում