Մարզեր

Վարսերի «Ժպիտներ» մանկապարտեզն այցելուներին դիմավորում է «Մեր գյուղը մեր ապագան» վերտառությամբ որմնանկարով

2 րոպեի ընթերցում

Վարսերի «Ժպիտներ» մանկապարտեզն այցելուներին դիմավորում է «Մեր գյուղը մեր ապագան» վերտառությամբ որմնանկարով

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզն այսուհետ այցելուներին դիմավորում է «Մեր գյուղը մեր ապագան» վերտառությամբ որմնանկարով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, այդ նախաձեռնությունը կյանքի է կոչվել ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթվա» ծրագրի շրջանակներում։  

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Սևան համայնքը բազմաբովանդակ ու հետաքրքիր նախաձեռնություններով, միջոցառումներով, մրցույթներով մասնակցեց ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթվան»։

Միմյանց հաջորդած միջոցառումների հանգուցալուծումը տեղի ունեցավ օգոստոսի 7-ին Երևանում։

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ արևելք» ծրագրի կողմից հայտարարված «Կանաչ էներգիա և կայուն զարգացում» խորագրով որմնանկարների մրցույթում լավագույններից էր «Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը (տնօրենի ժ/պ՝ Ռոզա Խաչատրյան, որմնանկարի հեղինակ՝ Լուսաբեր Միքայելյան):

Որմնանկարը կյանքի կոչելու համար, որպես մրցանակ ՀՈԱԿ-ին հատկացվել է 100 հազար դրամ։

Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզը փոքրիկներին, այցելուներին և հյուրերին այսուհետ դիմավորելու է «Մեր գյուղը մեր ապագան» վերտառությամբ որմնանկարով, որն ամբողջացնում է բնակավայրի և նրա կանաչ ապագայի վերաբերյալ պատկերացումները»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Որմնանկարը զարդարում է  մանկապարտեզի մուտքի ցանկապատը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում