ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով կեղծ օգտահաշվի բացման մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ կեղծ օգտահաշվից տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն նախարարության գործունեության վերաբերյալ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն նախարարության գործունեության վերաբերյալ: Խնդրում եմ ուշադիր լինել և չարձագանքել նմանօրինակ հաղորդագրություններին»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ևս զգուշացրել էր սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին։