Հայաստան

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

1 րոպեի ընթերցում

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին և տնտեսական վերափոխմանն ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն անցկացված քննարկումից մանրամասներ է հայտնել՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում կատարելով։

 «Ներկայացրել եմ Հայաստանի փորձը՝ անդրադառնալով շրջակա միջավայրի և ֆինանսների նախարարությունների համատեղ աշխատանքին, կլիմայի մասին օրենքին և պետական բյուջետավորման գործընթացում կլիմայական ծախսերի պարտադիր պիտակավորմանը։ Այս գործիքները հնարավորություն են տալիս կլիմայական առաջնահերթությունները ներառելու պետական ֆինանսների կառավարման և ներդրումային ծրագրերի գնահատման գործընթացներում։

Ընդգծել եմ, որ կլիմայական հանձնառությունների իրականացումը պահանջում է համադրված աշխատանք՝ տնտեսական պլանավորումն ու ֆինանսական որոշումները կապելով արտանետումների նվազեցման և կլիմայի փոփոխությանը հարմարվելու նպատակների հետ»,- գրել է Համբարձում Մաթևոսյանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում