Հայաստան

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում

1 րոպեի ընթերցում

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում

Երևանում ընթացող COP17-ի առաջին շաբաթվա բանակցությունների արդյունքում Կողմերն ընդունել են 14 որոշում՝ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի, Կարթագենյան և Նագոյայի արձանագրությունների շրջանակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել COP17 Armenia «Ֆեյսբուք»-ի էջը։ 

Որոշումներն ընդգրկում են կենսաանվտանգության, ինվազիվ օտարածին տեսակների, գենդերային հավասարության, իրազեկման բարձրացման, համապատասխանության և մշտադիտարկման հարցեր։

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերն ընդգծել է, որ յուրաքանչյուր որոշման հետևում երկարատև բանակցություններ են, փոխադարձ ըմբռնման և համաձայնության հասնելու համատեղ ջանքեր։

«Առաջին շաբաթվա արդյունքները կարևոր քայլ են, սակայն COP17-ի հաջողությունը կչափվի բնության և մարդկանց համար ապահովվող իրական փոփոխություններով»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում