Քաղաքականություն

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանի 10 մարզի 21 համայնքներում հոկտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ժամը 08։00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը և մեկնարկել է քվեարկությունը։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արարատի մարզի Արտաշատ համայնքում, Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր համայնքներում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում, Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո համայնքներում, Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան համայնքներում, Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ համայնքներում, Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք համայնքներում,  Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան համայնքներում, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքնում։

Նշենք, որ Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։

ՏԻՄ ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 28 լրատվամիջոց, 6 դիտորդական կազմակերպություն։

Բոլոր համայնքներում քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20։00-ն, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում