Հայաստան

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Իգիթ» ՍՊ ընկերության՝ Շիրակի մարզ, գ. Ազատան 54/6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով «Իգիթ»» անվանումով արտադրատեսակի արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

«Լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով «Իգիթ»» անվանումով արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին»,– ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում