Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում
1 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ համայնքում Վ.Բ.-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, Վ.Բ.-ն ձկնաբուծարանի ջրառն ապահովելու նպատակով, չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն, ջրառ է իրականացրել ինքնաշատրվանող 1 խորքային հորից:

Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 59.591.304 դր.:
Ապօրինի ջրառ իրականացնելու գործողության կասեցման վերաբերյալ որոշման կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։