Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները
1 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ։
«Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորված միջխորհրդարանական կապերի առնչությամբ՝ ընդգծելով դրանք առավել խորացնելու և համագործակցությունը շարունակաբար զարգացնելու կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տնտեսական կապերի ընդլայնման նոր հնարավորություններին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր և զարգացումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։