Հայաստան

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի  շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը  հոկտեմբերի 28-ին մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բնություն և խաղաղություն. բնության դերը հակամարտությունների կանխարգելման և հետհակամարտային իրավիճակներում սոցիալական համախմբվածության ամրապնդման գործում» խորագրով միջոցառմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։ 

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման, կայուն զարգացման և հասարակությունների դիմակայունության բարձրացման գործում՝  նշելով, որ շրջակա միջավայրի վատթարացումը, կլիմայի փոփոխությունը և բնական ռեսուրսների նկատմամբ աճող ճնշումը կարող են խորացնել առկա մարտահրավերներն ու լարվածությունը, հատկապես` հակամարտություններից տուժած տարածաշրջաններում։

Անդրադառնալով Հարավային Կովկասում զարգացումներին`  ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո տարածաշրջանում առկա է պատմական հնարավորություն՝ ամրապնդելու հաստատված խաղաղությունը և նոր հիմքեր ձևավորելու հարևան երկրների միջև հարաբերությունների համար։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության համար՝ միաժամանակ նշելով, որ փոխադարձ վստահության ձևավորումը պահանջում է հետևողական աշխատանք:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև COP17-ի շրջանակներում ՀՀ նախագահության չորս նախաձեռնություններին`  ընդգծելով դրանց նշանակությունը միջազգային համագործակցության ամրապնդման, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության գործնական ու տեխնիկական աջակցության ընդլայնման գործում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում