Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից
1 րոպեի ընթերցում

Եվրոպական Միության հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացում Հայաստանն ունի ԵՄ-ի և անդամ երկրների աջակցությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Վիզաների ազատականացման հարցով ամբողջական աջակցություն ու բավական արագ ընթացող պրոցես ենք ունեցել մինչև այժմ և ստացել ենք ԵՄ և անդամ պետությունների աջակցությունը, բայց հիմա ավելի շատ մենք անելիքներ ունենք․ մեզնից է կախված, օրենսդրական փոփոխություններ են ենթադրվում, տեխնիկական ընթացակարգեր: Որքան արագ կաշխատենք, այնքան արագ կունենանք գործընթացի հուսով եմ՝ դրական արդյունք»,-ասաց Միրզոյանը: