Ֆինանսներ

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաշվետվության մեջ նշվում է, որ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,431 մլրդ դրամ` ապահովելով 9 ամիսների ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 104.3% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.4%‑ով կամ 305.7 մլրդ դրամով:

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,403 մլրդ դրամ`՝ ապահովելով 9 ամիսների ճշտված ծրագրի 85.6% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 9%-ով կամ 197.9 մլրդ դրամով:

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով՝ 9 ամիսների համար ծրագրված 474.4 մլրդ դրամի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 79.9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում