Տնտեսություն

Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 2 տոկոսային կետով․ Վահե Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 2 տոկոսային կետով․ Վահե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 2 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.5 տոկոսային կետով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ տնտեսական դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշներում՝ ուղեկցվելով եկամուտների անհավասարության աստիճանական մեղմացմամբ։

«Տնտեսական դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշում։ Մասնավորապես, գրանցվել է 2 տոկոսային կետով նվազում»,- ասաց Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարը նշեց, որ 2021 թվականի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 4.8 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.9 տոկոսային կետով։

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ընթացիկ դրական զարգացումները թույլ են տալիս ենթադրել, որ աղքատության և անհավասարության նվազման միտումները կշարունակվեն։

Նրա խոսքով՝ այդ գործընթացին կնպաստեն Կառավարության իրականացրած քաղաքականությունները, այդ թվում՝ առողջության համընդհանուր ապահովագրությունը, կենսաթոշակների բարձրացումը, մարդկային կապիտալի զարգացումը և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված միջոցառումները։

«Այդ քաղաքականությունները ոչ միայն դրական նպաստ կբերեն անհավասարության հաղթահարման գործընթացին, այլ նաև կբարձրացնեն հասարակության ընդհանուր բարեկեցությունը»,- նշեց նախարարը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում