Ֆինանսներ

Ֆիզիկական անձինք տարեկան առնվազն մեկ անգամ կկարողանան բանկերից անվճար ստանալ տեղեկանք իրենց բանկային հաշիվների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ֆիզիկական անձինք տարեկան առնվազն մեկ անգամ կկարողանան բանկերից անվճար ստանալ տեղեկանք իրենց բանկային հաշիվների վերաբերյալ

Հաշվի առնելով սպառողների կողմից ստացված ազդակները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը լրացում է կատարել «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը, նոր կարգավորմամբ ցանկացած ֆիզիկական անձ կարող է առևտրային բանկերից ստանալ տեղեկանք իր բանկային հաշիվների, հաշիվների մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ։

Տեղեկանքը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի անվճար, իսկ թղթային տարբերակը՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ անվճար։

Կարգավորման նպատակն է ամրապնդել ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգում իրենց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ ապահովելով համապատասխան տեղեկանքի հասանելիությունը, բարձրացնել ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ու թափանցիկությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում